15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Այս որոշումը Արտուշ Գաբրիելյանինը չէ. ի՞նչ է սպասվում «Սասնա ծռերին»/տեսանյութ/

««Սասնա ծռեր» 18 անդամի գործով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է այս գործը քննելուց, սակայն, նա ընտրել է ոչ թե ինքնաբացարկի տարբերակը, այլ` գործից մաս անջատելու»,- այսօր` սեպտեմբերի 28-ին,համարժեք հայտարարությունց հետո, Ավան և Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Տպավորությունն այսպիսին է` իրենց համար կարեւորություն ունեցող ամբաստանյալների մասն անջատվել եւ մեկ այլ դատավորի է հանձնվել, իսկ մնացածի մասով գործը Արտուշ Գաբրիելյանին կմնա»-ընդգծեց Վարոսյանը:

Վարոսյանը նշեց, որ դատավորին փոխելու որոշումը կայացվել է բարձր ատյանների կողմից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ