«Այսօր հանրակրթությունը տանում են էլիտարիզացման» /տեսանյութ/
ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այս թեմային, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյան ասաց՝ այսօր հանրակրթությունը սկսում են աշխարհում դարձնել մաթեմատիկահեն, բայց այսօր մեր դպրոցներում այս ուղղությամբ շատ տխուր վիճակ է:
«Կրթության համակարգից է գալիս, մենք տեսնում ենք, թե ինչ սկզբունքով են այսօր նշանակում տնօրեններ, այդ տնօրենները ինչ սկզբունքով են ուսուցիչ ընտրում: Մենք լուրջ պրոբլեմ ունենք համակարգային: Եվ իրոք, այսօր միայն օտար լեզուներով դպրոցների բացումը չի, այսօր հանրակրթությունը տանում են էլիտարիզացման», – նշեց բանախոսը:
Տեսանյութն՝ այստեղ։