Բաց մեր սիրտը, Տեր
« Բա՛ց մեր աչքերը, ո՜վ Տեր, որպեսզի կարողանանք Քեզ տեսնել հանձինս մեր եղբայրների ու քույրերի։
Բա՛ց մեր ականջները, ո՜վ Տեր, որպեսզի կարողանանք լսել աղաղակը նրանց, ովքեր քաղցած են, ցրտահարված, վախեցած ու ճնշված։
Բա՛ց մեր սիրտը, ո՜վ Տեր, որպեսզի սովորենք սիրել մեկս մյուսիս, այնպես, ինչպես Դու ես մեզ սիրում։
Մեզ կրկին պարգևիր Քո Սուրբ Հոգին, ո՜վ Տեր, որպեսզի դառնանք միայն մեկ սիրտ և միայն մեկ հոգի, Քո Անվանդ մեջ։
Ամեն »։
Սբ. Մայր Թերեզա