Այդ հարցի մասին անհնար է զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
«Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուտ Սահակյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է ասի, որ ինքն այդ մասին չի մտածել, չի ուզում պատասխանել, մյուսը պետք է ասի, որ Գալուստ Սահակյանը ճիշտ է ասում և այլն»,- հավելեց նա:
Սահակյանը չի կարծում, թե իր խոսքերը, թե նախագահը 2018 թվականից հետո էլ պիտի լինի երկրի ղեկին, դուր չեն եկել Կարեն Կարապետյանին.«Ես չեմ կարծում, որովհետև ես անընդհատ տեսնում եմ վարչապետին, և նման խոսակցությունները չեն լինում՝ դուր եկավ, թե դուր չեկավ: Վերջին հաշվով ամբողջ քաղաքական դաշտն ու լրագրողները պետք է հասկանան, որ այդ քաղաքական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:
Հարցին՝ ինչու հենց Կարեն Կարապետյանը հրավիրվեց որպես Կառավարության ղեկավար, Գալուստ Սահակյանը պատասխանեց.« Ես կարծում եմ, որ ինքը պետք է շարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս ամենի մասին զրուցել է նախագահի հետ, Գ. Սահակյանն արձագանքեց. «Այդ հարցի մասին անհնար է զրուցել»:
Շարունակությունը՝ տեսանյութում: