27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խի սենց մատով, որ…».փաստաբանը շապիկ նվիրեց դատախազին/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 27-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատավարությունը  ընդհատվեց փաստաբանների ակցիայով:

Արդեն մի քանի ամիս ձգվող, փաստաբանների կողից զննության փոխորեն խուզարկություն որակվող իրողության դեմ նրանք այսօր պայքարեցին միանման շապիկներով դատական նիստերի դահլիճ մտնելով: Հիշեցնենք, որ շապիկի հետևում գրված էր մի բռնաբարեք իրավունքը, իսկ դիմացի հատվածում դատավոր Արտուշ Գաբրիելաննի նկարն է ու գրություն` ազատություն Ա. Գաբրիելյանին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը իր հագի շապիկը նվիրեց պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանին: Դատախազը այն վերցրեց, ժպտալով ուսումնասիրեց և դրեց իր պայուսակի մեջ:

Երբ դատախազը դուրս էր գալիս դատական նիչստերի դահլիճից մի կին մատը պարզելով նրան ասաց.«Մյուս անգամ հագած կգաս»:

«Խի սենց մատով, որ…»,-անակնկալի եկավ դատախազը:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

Դատավորը հեռացավ դատական նիստերի դահլիճից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ