04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վրացական բանտերում նկարահանած տեսանյութերը դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում.վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանն այսօր` սեպտեմբերի 22-ին, կայացած ասուլիսում կարծիք հայտնեց, որ վրացական բանտերում տիրող իրական պատկերը լուսաբանող տեսանյութերի հրապարակումը  խորհրդարանական ընտրություններից առաջ դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում:

Նրա կարծիքով` վրացական բանտերում կիրառված բռնությունների շուրջ սկանդալը երկար տարիների ընթացքում կուտակված խնդրի արդյունքն է, իսկ այդ խնդիրը նրանում է, որ բանտերը չափից դուրս շատ են լցված` 20-30 տոկոսով ավելի թույլատրված քանակից: Վրացագետը նշեց, որ դա նորություն չէ, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ ահազանգում էր, որ նման խնդիրն առկա է եւ բարեփոխումների կարիք կա:

Բանախոսի դիտարկմամբ` այս խնդիրն իր ազդեցությունը կունենա ընտրությունների վրա, չնայած մինչ ընտրությունները աղմուկը կնվազի, իսկ  իշխանություններն ընտրությունների նախաշեմին կփորձեն շեղել հանրության ուշադրությունն այդ խնդրից: Ջոնի Մելիքյանի խոսքով` ընդդիմությունը չկարողացավ ճիշտ օգտվել այս իրավիճակից, քանի որ չնայած վերջին օրերին կազմակերպված մի շարք ակցիաներին, միասնական ոգի չկար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ