Իրանահայ գործարարին միլիոններ են «քցել». վարչապետին դիմում են փաստերով/տեսանյութ/
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում որոշ սփյուռքահայերի կողմից արված հայտարարությանը, թե Հայաստանում «փոշիացել» են իրենց ներդրումները և հեռանկարային բիզնեսները թալանվել:
Վարչապետը պահանջել է փաստեր և ընդգծել.«Ես չգիտեմ: Եթե տան փաստեր, մենք շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետեւ մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չունենք, բիզնես կանոնի նկատմամբ վստահություն չունենք, հավասար խաղի կանոնների վրա վստահություն չունի, այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ: Ավելին՝ մենք հստակ հայտարարել ենք, իմ աշխատակազմի, խորհրդականների համարները, հասցեները, էլեկտրոնային հասցեները կան, թող տրամադրեն ինֆորմացիան, մենք կարձագանքենք»:
Իրանահայ գործարար Վահիկ Շահինանսի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը այդպիսի փաստերով դիմում է ՀՀ վարչապետին և ակնկալում նրա կողմից ողջամիտ և գործուն քայլեր Վահիկ Շահինանսի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար:
«Իրանահայ հայտնի գործարար Վահիկ Զամանի Շահինանսը 2009 թվականին եկել է Հայաստան և միլիոնների ներդրում անելով ստեղծել է «Շահինանս» չրերի խանութը և փորձել է իրականացնել մի գործնեություն, որով կնպաստեր մեր երկրի տնտեսության զարգացմանը ու այդ օրվանից սկսվել է այդ մարդու տնտեսական գահավիժումը»,-նշում է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Մանրամասները` տեսանյութում: