23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գրքերը վնասակար էին առողջության համար․ Շիրակի պետական համալսարանի դասադուլն ու ռեկտորի պատասխանը

Երեկ ինստիտուտի ռեկտորը որոշում ընդունեց, որ այդ բաց նամակին պիտի պատասխանի ապօրինի որոշումներով: Գիտխորհուրդը որոշում ընդունեց, որ Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Խորիկյան Հովհաննեսին պետք է հայտնի անվստահություն և նրան ազատի աշխատանքից:

Այս որոշումը զայրացրել է բուհի ուսանողներին: Նրանք երեկ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Խորիկյանի, իսկ այսօր դասադուլ էին անում:

Ոչ միայն պաշտպանում էին իրենց դասախոսին, այլև,  բողոքում էին, որ չի կիրառվում ուսման վարձերի  զեղչեր, ուսումնական պլանների փոփոխությամբ շատ առարկաներ ուղղակիորեն անտեսվում են:  Նաև դասախոսները բացահայտել են մի շարք  փաստեր՝ մասնավորապես ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը  հրապարակել էր նկարներ, որտեղ երևում է, թե ինչպես  հարյուրավոր գրադարանի գրքեր  ուղղակիորեն թափվել են:

Բաց նամակին , դասադուլին ու հրապարակված փաստերի մասին խոսել է նաև ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը: Հատկապես ուշագրավ է այն, որ գրքերի թափելը ռեկտորը պայմանավորում է նրանով, որ  գրքերը վնասակար էին առողջության համար:

22008156_1490820131001931_1837954603820585367_n 22045987_1490820057668605_1455216479205903812_n 21766520_1491094184307859_7289386425852689356_n (1) 22007510_1673037689394980_7904649114411756963_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ