15 տարվա կոմայից հետո տղամարդը կյանքի է վերադարձել
Ֆրանսիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է կյանքի վերադարձնել մարդու, ով 15 տարի կոմայի մեջ է եղել գանգուղեղային ծանր վնասվածքից հետո։ Տղամարդը վնասվածք է ստացել, երբ 20 տարեկան էր։
Գիտնականներին հաջողվել է տղայի ուղեղի աշխատանքը վերականգնել՝ թափառող նյարդի աշխատանքը վերականգնելու արդյունքում։
Տղամարդն այժմ աչքերով հետեւում է իրերին, շարժում վիզը, տարբեր շարժումներ անում։