Կողմ ձայների ստացումը դեռևս չի նշանակում անկախության հռչակում.իրանագետ/տեսանյութ/
«Քրդերը իրանալեզու ժողովուրդներից մեկն են, ինչպես պարսիկնեը, տաջիկները, աղվանցիները և այլն»,-այսօր՝ սեպտեմբերի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անցկացված հանրաքվեին իրանագետը նկատեց, որ ակնհայտ է, որ Քրդստանի ինքնավարության տարածքում բնակչությունը մասնակցել է այս հանրաքվեին և կողմ է արտահայտվել Քրդստանի անկախությանը:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրաքի Քրդստանի տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը կողմ է այս անկախությանը, աբյց այլ հարց է, թե երբ կհռչակվի այդ անկախությունը:
«Հանրաքվեի անցկացումը և բնակչության կողմ ձայների ստացումը դեռևս չի նշանակում անկախության հռչակում, քանի որ դա գործընթացի լոկ սկիզբն է»,-ընդգծում է իրանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: