30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հասարակությունը ռուսաց լեզվի համար միտինգ չի արել.Աշոտ Բլեյան

«Այսօր հայաստանյան դպրոցները պետական, հանրակրթական ծրագրով զրկված են ընտրելու հնարավորություններից , նրանք չեն կարող իրենց ուզածը ընտրել և այդ թվում օտար լեզու»,-այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը իր ղեկավարած կրթահամալիրում այդ սկզբունքով է առաջնորդվում և նշում է, որ թուրքերեն, պարսկերեն և այլ լեզուներ են ուսուցանվում և խորացված:

Աշոտ Բլեյանը ընդգծում է, որ հարկավոր է ստեղծել միջավայր և աշակերտին թույլ տալ ընտրել: Գուցե աշակերտը ընտրի ռուսաց լեզուն:

«Ես զարմանում եմ, թե որտեղից օրակարգ մտավ ռուսաց լեզվի խորացված ուսուցման անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունը այդ մասին չի բարձրաձայնել, մինտինգներ չի արել»,-նշում է Աշոտ Բլեյանը և հավելում, որ օտար լեզուն չի կարող կարգավիճակ ունենալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ