Այս «Իգլա»-ն իրենից վտանգ չի ներկայացնում. դահլիճ բերվեց «Իգլա» տեսակի հրթիռը/տեսանյութ/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Դատական նիստերի դահլիճ բերվեց Հրաչա Մայիլյանի կողմից ԱԱԾ-ին հանձնված «Իգլա» տեսակի հրթիռը:
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ամբաստանյալ Սամվել Բաբայանը նկատեց, որ դահլիճ բերված «Իգլա»-ն իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ մարտկոց չունի:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները` տեսանյութում: