23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։
Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության,  «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։

Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մոհամադ Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վահան Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին։

Ստորագրման արարողությանը ներկա  գտնվող ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, շնորհակալական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարկարին` համաժողովին իրենց ներկայության և գործուն աջակցության համար, նաև  հայտնել իր գոհունակությունը համաժողովի արդյունքներից։ Նա նշել է, որ սպասումներն արդարացել են, ինչի մասին վկայում են կոնկրետ արդյունքները՝ ստորագրված հուշագրերը։ Փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ արդյունքներ էլի կլինեն, ու Հայաստանի տնտեսությունը դեռ զգալու է այս միջոցառման դրական ազդեցությունն իր վրա։

  • Ուրախալին այն է, որ ոչ միայն բիզնեսը, այլ նաև գիտությունը դրական ազդակներ ստացավ այս համաժողովից։ Համոզված եմ, այս համագործակցությունը լավ խթան կհանդիսանա մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար, – եզրափակել է Էմիլ Տարասյանը։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ