14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրունզիկի արձանը հասցրել են վնասել

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ տեղադրված  հայ մեծերի` Մհեր Մկրտչյանի ու Եղիշե Չարենցի արձանները այսքան կարճ ժամանակում հասցրել են վնասել:  Անհայտ չարագործները կտրել են Մհեր Մկրտչյանի արձանի մատը:

Այս մասին նորությունն արարգ տարածվեց սոցիալական ցանցերում ` հարուցելով  Ֆեյսբուքյան օգտատերերը արդարացի վրդովմունքը:

‘Անկախությանդ օրը մարդիկ ավելի շատ ներկվեցին եռագույնով ու ավելի բարձր ասացին, որ հայրենասեր են՝ թքելով, գարեջրի ու արեւածաղկի աղբով զարդարելով փողոցներդ… Հերթը հասավ  Ֆրունզիկին. չխնայեցին, վնասեցին Ֆրունզիկի` 2 օրվա կյանք ունեցող արձանը՝ կոտրելով արձանի բութ մատը’,-գրում է օգտատեր  Կարինե Հարությունյանը:

Օգտատեր Սմբատ Ղահրամանյանն էլ, պարզապես խորհուրդ է տալիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` այլևս գեղեցիկ նվերներ չմատուցել քաղաքին:

‘Տարոն Մարգրայան ջան, շատ եմ խնդրում ու աղաչում եմ, այուհետ Երևանի համար ոչ մի լավ բան չանեք, չեք տեսնում, որ կան անասունատիպ կենդանիներ, որոնք նույնիսկ մեր ՄԵԾԵՐԻ արձաններն են պղծում, այլանդակում, խնդրում եմ ճիշտ հասկացեք, չեմ ուզում, որ Ձեր բարի գործերը էսպես ջուրը ընկնեն, հատկապես, որ Ձեր աշխատանքին արդեն երկար տարիներ եմ հետևում դեռ Ավանի թաղապետ լինելու ժամանակ:Խնդրում եմ, ոչ մի բան, եթե նույնիսկ անեք էլ, ոստիկանապետի հետ հստակ պայմանավորվեք, որ սրանց նման վիժվածքներին ենթարկեն պատասխանատվության:Արդեն իսկապես չգիտեմ, մարդիկ ոնց են կարողանում սենց վատություն ու չարություն գործել: Հազար ամոթ”,-գրում է երիտասարդ օգտատերը:

Ֆեյսբուցիներից ոմանք էլ գրում են, որ իրենք ուղղակի վստահ էին, որ հենց այսպես էլ լինելու էր,   որովհետեւ մենք լավը պահպանել չգիտենք: Մինչ ֆեյսբուքցիները քննադատում էին չարագործներին եւ իրենց զայրույթն արտահայտում կարգավիճակների միջոցով, Երեւանի քաղաքապետարանի մասնագետների կողմից արձանը վերականգնվեց:  Հուսանք, որ  վանդալիզմն նման դրսեւորումներն այլեւս չեն կրկնվի:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ