Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք. Պարգև սրբազան (տեսանյութ)
«Նախարարը հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումների ժամանակ, Կազանյան հանդիպումների, նորություն չասաց: Ասաց այն, ինչ միջազգային ասպարեզում ընդունված, առաջարկված տարբերակներից մեկն է եղել ընդամենը»,- այսօր «Եռաբլուր» լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, այդ ի՞նչ տարածքներ են:
Պարգև սրբազանի կարծիքով` մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք»,- վստահեցրեց Արցախի թեմի առաջնորդը՝ միաժամանակ ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ:
Այլ հարցերի մասին Սրբազանի հետ զրույցը` տեսանյութում: