Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք. Ջերմուկի Համո
«Անկախության տոնը հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է: Այս անկախությանը հասնելու համար մենք շատ զոհեր տվեցինք: Մեր անկախությունը կայացավ մեր հզորության, մեր արյան, մեր հաղթանակի հիմքերի վրա: Արաքսի հունով մեկ արյուն թափեցինք, բայց հաղթեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առիթով, ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո):
Ջերմուկի Համոն նշում է.«Թուրքը վախենում է մեզնից, մեր ուժից ու չնայած պատերազմը դեռ չի ավարվել մենք պետք է վստահ լինենք, որ հաղթել ու հաղթելու ենք: Փառք ու պատիվ մեր զոհվածներին, մեր Սպարապետին, առողջություն սահմանին կանգնած զինվորներին, Պաշտպանության նախարարի և Գերագույն գլխավոր հրամանատարին: Մեր ժողովուրդն էլ թող ապրի խաղաղ ու բարգավաճի»,-մաղթում է հրամանատարը: