02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տղաներից անձնական վրեժ են լուծում». «Սասնա ծռեր»-ից` Վարուժանի մայր /տեսանյութ/

«Նպատակը տղաներին տանջելն է: Այս շոգին էտ փակ մեքենաներով տանում ու բերում են ու ոչ մի անգամ դատ չի լինում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի մայրը`Ռոզա Ավետիսյանը:

Նշենք, որ արդեն երեք ամիս է մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով դատաքննությունը, որը սակայն շարունակ հետաձգվում է և այս ամիսների ընթացքում դատավարական որևէ կոնկրետ գործողություն չի լինում:

Այսօրվա նիստն էլ կրկին անգամ հետաձգվեց փաստաբանների գոծադուլի պատճառով: Փաստաբանները պահանջում են թույլ տալ աշխատել նորմալ պայմաններում և առանց խուզարկելու մուտք դատական նիստերի դահլիճ:

«Տղաներից անձնական վրեժ են լուծում: Գալիս եմ այստեղ ապակու հետևից տեսնեմ տղայիս»,-ասաց Ռոզա Ավետիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ