29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գողացել են. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ պաշապանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մե­ղադրանք է առաջադրվել այն բանի հա­մար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գետրգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում զտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին։ Ն. Շահնազարյանը 2016թ. քննությամբ չպարզված օրը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում Էդգար Չատյանին 12000 դրամով վաճառել է վերհիշյալ զորամասի հաշվեկշռում զտնվող ավտոմեքենաների բա­քերից հափշտակված 40 լիտր բենզինը։

Ն. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 216 հոդվածի 1 -ին մասով 38-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1 -ին կե­տով Է. Չատյանին՝ 216 հոդվածի 1-ին մա­սով։ Երկուսի նկատմամբ Էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրզործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարա­նի Բերդի նստավայրում։ Նույն դատարանում ընթացքի մեջ Է նաեւ ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանի եւ Գետրգ Արշակյանի դատավարությունը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ