«Այս պայմաններում պարզ է, որ սփյուռքը պետք է փոշիանա».սփյուռքագետ/տեսանյութ/
«Հայաստան-Սփյուռք համաժողովը կարևոր է և բովանդակության, և ձևի առումով»,-այսօր՝ սեպտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը:
Սփյուռքագետի խոսքով համաժողովը, որը հրավիրվում է 3 տարին մեկ անգամ հայությանը միավորելու խորհուրդ ունի:
«Մենք գիտենք, որ դասական հայ սփյուռքը հայոց ցեղասպանության հետևանք է,իսկ ցեղասպանությունը նպատակ ուներ քրիտոնեաթափել և բնիկաթափել բուն հայկական բնօրանային տարածքները և հայության ցրված բեկորները՝ աշխարհով մեկ ենթարկվում են՝ սպիտակ ջարդի, ձուլման , այլասերման և ուծացման, որը անխուսափելի գործընթաց է:Նկատենք, որ սփյուռում ապրում են հայեր, որոնք ցեղասպանության փրկվածների 5-րդ սերունդն են: Սփյուռքը միայնակ երկար դիմակայել չի կարող, եթե նույնիսկ այնտեղ գործեն ամենաազգային դպրոցներն ու կառույցները: Այս պայմաններում պարզ է, որ սփյուռքը պետք է փոշիանա»,-ընդգծեց սփյուռքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: