«Հանցավոր հեղինակությունները իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից»
«Եվրոպական երկրների ոստիկաններին, անվտանգության ծառայությունների աշխատակիցներին ցրել և նոր կազմ հավաքել…Օրը ցերեկով բեռնատարներով հանգիստ վրաերթ են կատարում, կացնով, դանակներով հարձակվում քաղաքացիների վրա, բռնաբարում կանանց, պայթեցնում առևտրի ու հանգստի օբյեկտները….
Անհապաղ ցրել ու նոր կազմ հավաքել…
Ձեզ ինչ է թվում է Հայաստանը Երկիր մոլորակից դուրս է?…Այստեղ բոլորը սրբեր են ու ոչինչ չպետք է լինի?…Աղբ չպետք է լինի, եթևեկության կանոնները խախտող չպետք է լինի, կաշառակեր պաշտոնյա չպետք է լինի, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ չպետք է լինեն, հանցագործ ու գող ավազակ չպետք է լինի…
Հանցավոր հեղինակությունները իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից և հետո փաստաբանների նվնվոցները չենք լսի ու այդ տականքներին չենք հերոսացնի…Հերիք է, դեմագոգիայով զբաղվեք, նույն մանրադիտակով ձեր գործունեությանը նայեք յուրաքանչյուրդ…»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան