Մի՛ բղավեք
”Այս հարցը ոչ ընդդիմության և ոչ էլ իշխանության հարցն է: Եկեք զերծ մնանք շահարկումներից, նաև հայրենասիրության մասով ինձ համար անընդունելի է: Էդ հայրանասիրամետը ո՞ւմ ձեռքում է… տարիներ շարունակ բանակցություններով զբաղվել եմ, և տեղյակ եմ, որ Մինսկի խումբը երբևէ որևէ որոշում չի ընդունել՛՛,-այսօր Ազգային ժողովում նիստին ասաց ՛՛Ժառանգության՛՛ խմբակվցոթյան պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի մասին՝ ՛՛ԼՂՀ-ի անկախությունը՛՛ ճանաչելու վերաբերյալ: Արզումանյանը հավաստիացրեց, թե ինքը կարող է 1500 փաստարկ բերել և ապացուցել, որ օրինագիծը չի բխում ՀՀ և ԼՂՀ ազգային շահերից:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հիշեցրեց, թե իրենք այս մասին դեռ 2007թ.-ից են խոսում, ապա շեշտեց, թե իրենց մոտեցումը չի փոխվել. ՛՛Ընդդիմություն ենք, թե ընդդիմություն չենք՝ ըմբռնումով ենք մոտենում, որ բանակցությունները վարում են իշխանությունները և սեպառատ պրոցեսները մեզ համար անընդունելի են: Եթե մենք հարց ենք լուծում, պիտի լուծենք միասնաբար՛՛: Պատգամավորը ընդգծեց, որ միջազգային հանրությունը կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել ԼՂՀ անկախությունը. ՛՛Հիմա չլինի՝ եկավ ամառը չստացվեց, գարունը չստացվեց, ձմեռը ստացվեց ու ե՞րբ պիտի գա հինգերրոդ եղանակը, որ հարցը ստացվի՛՛:
՛՛Ճանաչումը կնաշանակի, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից ու դառնում է դրանց տապալման գլխավոր պատասխանատուն: Հաշվի առնելով, որ ԼՂՀ իշխանությունները ևս նման քայլը ժամանակավրեպ են համարում, Ղարաբաղի անկախության ճանաչումը կնշանակի, որ քայլը հակասում է ԼՂՀ ինքնորոշման սկզբունքին: Այսօրվա միջազգային իրավիճակում, ՀՀ նման միակողմանի քայլերի արդյունքում Հայաստանը կդրվի միջազգային մեկուսացման մեջ ու կավելանա ռազմական գործողությունների վերսկսման վտանգը՛՛,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Այս բոլոր ելույթները կարծես թե զայրացրին Զարուհի Փոստանջյանին, ով բավական բարկացած ելույթ ունեցավ՝ հայտարարելով. ՛՛Դուք ուզում ե՞ք սպանեք 88 թ-ի ոգին՛՛: Փոստանջյանի համոզմամբ՝ իշխանությունը գնում է գործարքների, այդ պատճառով էլ դեմ է արտահայտվում իր հեղինակած օրենսդրական նախագծին. ՛՛Ձեր խղճի, հոգու հետ մտնում եք գործարքների մեջ, փորձում եք ձեր խիղճը վաճառել՛՛:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց Փոստանջյանին չբղավել:
՛՛Ես կոչ եմ անում հանգիստ տոնով խոսել, դա հիմնավորվածության ու համոզվածության մասին չի խոսում, եթե որևէ մեկը հայրենիքը ծախելու հարցի համար անհանգստանում է, թող քննարկի իր կուսակցությունում, բոլորս հիշում եք, որ Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի գտնվելու վերաբերյալ մի փաստաթուղթ կար, բարեբախտաբար դա միակ օրինակն է, երկրորդը չկա՛՛: