Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու
Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Կարծում եմ, հարեւան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալեքանդր Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետեւում հայտնված բլոգերին:
Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաեւին եւ ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»,-գրել է նա: