Պարապ չենք մնացել, որ…Զաքարյանը՝ Փոստանջյանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծը՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ նախագիծը թեժ քննարկումների առարկա է դարձել: Նախագիծը դրական եզրակացության չի արժանացել և պատգամավորների մեծամասնությունն ուղղակի չի քվեարկել: ՛՛Մենք չենք կարող դեմ լինել մի գաղափարի, որ տարիներ շարունակ համազգային նպատակ է եղել, իսկ Հայաստանն էլ ամենատարբեր հարթակներում պայքարում է, անթույլտրելի ու թույլատրելի պայքարի բոլոր ճանապարհներով ու մեխանիզմներով, ադրբեջանական հակահայկական քաղաքականության դիմացը առնելու համար ու ԼՂՀ-ի խնդիրը միջազգային օրակարգում պահպանելու՝ որպես համազագային նպատակ պահելու համար՛՛,-բացատրեց Զաքարյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը հայտարարում է իր ռազմական քայլերի մասին, նա փորձում է նամն կերպ այնպես անել, որ փակուղումում հայտնվեն բոլոր պարտավորությունները, որոնք ՀՀ դիվանագիտական ջանքերի շնորհիվ ստանձնել է: ՛՛Նա ինքն էլ շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ կանգնելու է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի առջև՛՛,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ իրենք կարևորում են այս հարցը, սակայն լուրջ հարցերին պետք է լուրջ մոտեցումներ ցուցաբերել: ՛՛Մենք պարապ չենք մնացել, որ շատ լուրջ խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումներ ցուցաբերենք՛՛,-եզրափակեց նա: