Աբրահամյանը կիմանա՝ ինչու չեն հարգում պատգամավորի իրավունքը
՛՛Լավ չի, որ պատգամավորները պարբերաբար են հիշում ԱԺ հեղինակության մասին կամ պատգամավորի պատվի, արժանապատվության մասին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով Լևոն Զուրաբյանի, Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, որ նրանց թույլ չեն տվել հանդիպելու պատկան մարմինների հետ: Աբրահամյանը հայտնեց, որ երեկ քննարկել են այս հարցը, ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ներկայացուցիչներ ներքին գործերից, վաղը հանդիպելու են պատկան մարմնի ղեկավարի հետ և փորձելու են հարցի պատասխանը ստանալ:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը հանդիպում է խնդրել Արաբկիրի ոստիկանապետի հետ, Նիկոլ Փաշինյանն էլ ցանկացել է տեսակցել Շանթ Հարությունյանին և իր համակիրներին, բայց նրանց չեն թույլատրել: