«Ելքն» այդ սցենարին էլ է պատրաստ (տեսանյութ)
«Մենք չենք ձգտել ու չենք ձգտում լինել միակ ընդդիմադիր ուժը, բայց ամեն դեպքում ժամանակը կգա, մենք կտեսնենք, թե «Ծառուկյան» դաշինքն ինչպես է կողմնորոշվում, բայց քաղաքական դաշտում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են արդյոք լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի իշխանության հետ:
Հիշեցնենք, որ նման սցենարը չի բացառվում և «Ծառուկյան» դաշինքի, և ՀՀԿ-ի կողմից: Երեկ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեկուզ կոալիցիան կատարում է իր առջև դրված նպատակները, բայց ամեն դեպքում քաղաքականության մեջ ոչինչ երբեք չի բացառվում:
Հարցին, չեն զարմանա, որ ներկայումս իրեն ընդդիմադիր հայտարարած քաղաքական ուժը միանա կոալիցիային, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Մենք սովորաբար միշտ մի քանի սցենարներ ենք նախատեսում, վերլուծություններ ու քննարկումներ կատարում բոլոր սցեանարներով»:
Ինչ վերաբերում է խորհրդարանում «Ելքի» ու «Ծառուկյան» խմբակցությունների համագործակցությանն, ապա պատգամավորը նշեց, որ սկզբունքային հարցերի, տարբեր նախաձեռնությունեի շուրջ լինում են համատեղ որոշումներ ու աշխատանք:
Իսկ համարում է նրանց ընդդիմադիր հարցին, «Ելք» խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Այս պահի դրությամբ նրանք դե յուրե հայտարարված են ընդդիմություն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: