27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանները գործադուլ են հայտարարում.«Սասնա ծռեր»-ի դատավորը չի լռի

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին չէին ներկայացել  15 փաստաբաններ:

Դատական նիստերի դահլիճում էին միայն երեք հանրային պաշտպաններ:

Նշենք, որ  այսօր ավելի քան 180 փաստաբաններ գործադուլ են սկսել, որոնք բողոքում են «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստի սկզբում ընթերցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հայտարարությունը, որը նաև  փաստաբանների անունից էր:

Փաստաբանները հայտնել էին, որ  այսօր հայտարարում են բողոքի ակցիա՝ պայմանականորեն գործադուլ, հրաժարավելով մասնակցել այսօրվա դատական նիստերին:

«Դատարանը փաստաբանների՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել, հետեւաբար հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա նրանց վարքագծին»,- նշեց նախագահող դատավոր  Արտուշ Գաբրիելյանը:

Նա հայտարարեց, որ քանի որ ներկա է միայն 3 հանրային պաշտպան, իսկ 15 փաստաբաններ չեն ներկայացել նիստին,ապա դատական նիստը չի կարող կայանալ:

Նիստը հետաձգովեց  մինչեւ սեպտեմբերի 20-ը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ