13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Այսքան շատ են քամելյոնները…»

«Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ.
-այսքան շատ են քամելյոնները, արագ գունափոխվողները և նույնիսկ կաշին փոխողները…Նաև հայրենիքը…
-երեխաներին դարձնում են մեդալակիր, մի կերպ խցկում ԲՈւՀ, ամեն ինչ անում բարձր գնահատականներ ստանան, հպարտանում են իրենց «հրաշքներով», նրանց խելքն ու խելացիությունը գովերգում, իմանալով, որ այդպես չէ, որ այդ ամենը սուտ է, կեղծիք…
-ավտովթարի դեպքում, երբ պետական պաշտոնյա է, քաղաքական գործիչ կամ նրանց ընտանիքի անդամ, ապա անպայման դա նշում են և սկսում քարկոծել, մոռանալով, որ նրանք նույնպես քաղաքացի են, մարդ, սովորական վարորդ…
Նշում և հայհոյում, անիծում են անկախ նրանից մեղավոր են, թե՞ ոչ…
-նախկին պաշտոնյաները, քաղաքական գործիչները և առհասարկ հայտնիները, երբ ուզում են հիշեցնեն իրենց մասին, մի բան պոկեն կամ հասկացնեն, ապա մամուլի ասուլիս են հրավիրում և մեսիջներ ուղարկում իշխանություններին:
-տղամարդիկ մտնում են վերելակ ու սիգարետը կպցնում, կարծես ամբողջ գիշեր կողքիններին թունավորելու մասին են երազել…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ