24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առյուծը հեռվից կուտի՞, թե՞. .. Ազգային ժողովում

Ազգային ժողովում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված դրույթների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկվում է գենետիկ ինժեներիայի հարցը, սակայն օրենքում սահմանում այդպես էլ չկա, թե ինչ է նշանակում դա: Նա նկատեց, որ օրենքներում մի շարք նման դեպքերի է հանդիպում, երբ որևէ հասկացություն կա, սակայն հասկանալի չէ, նկարագրված ու սահմանված չէ, թե ինչ են հասկանում այդ հասկացությունը կիրառելով: «Չեմ ասում, թե Հայաստանում սաղի գեները ձևափոխեցին, մոդիֆիկացրեցին, բայց մոտեցման խնդիր է, մոտեցումը ճիշտ չէ, հենց Սահմանադրության տեսակետից ճիշտ չէ: Այսինքն՝ անտառը սահմանում ենք, եվգենիկական փորձերն, օրինակ, չենք սահմանում»:

Այս ամենը պատգամավորին հիշեցրեց Սասունցի Դավթին: «Երբ Սասունցի Դավիթին գալիս են, ասում են՝ առյուծը եկել է, փողոցը փակել է, ասում է՝ առյուծն ի՞նչ է, իմալ առյուծ: Ասում են՝ գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի: Ասում է՝ հեռվից կուտի՞, թե՞ մոտիկից: 

Հիմա ժողովո՛ւրդ ջան, եկեք, հասկանանք՝ գենետիկ ինժեներիան հեռվից է ուտում, թե մոտիկից է ուտում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ամբիոնի մոտ հրավիրելիս հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանին՝ կատակեց. «Եկեք, մի հատ տեսնենք՝ մոտիկից  է ուտում, թե հեռվից»: 

«Հարկավոր է Դավիթ դառնալ, նոր նման հարցի պատասխանել: Մենք էսօր Դավիթ չենք»,-կատակով պատասխանեց նա, ապա հավելեց. «Մեր օրենսդրական դաշտում չկա որևէ իրավական ակտ դրա վերաբերյալ, մենք առաջին քայլն ենք անում: Հիմնական զեկուցողն էլ ընդունեց, որ սա անենք, հետո մնացածը կանենք: Սկզբից շարժվենք, հետո կանոնակարգվենք»:

Հիմնական զեկուցող, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ ընդգծեց, որ  գործունեության տեսակի լեցենզավորման ձևի մասին է քննարկումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ