«Կթռնեմ Պուտինի գիրկը»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ադրբեջանի բռնապետը չդիմանալով արևմուտքի ճնշումներին անցել է շանտաժի լեզվով վերջինիս հետ խոսելուն…Ադրբեջանի կառավարության տպագիր մամուլ հանդիսացոց «Ազերբայջան» թերթը բավական լայնածավալ վերլուծությունով է հանդես եկել և սպառնացել է Արևմուտքին ԱՄՆ-ին,որ եթե վերջիններս շարունակեն ճնշումները Բաքվի նկատմամբ,ապա Իլհամ Ալիևը կթռնի Պուտինի գիրկը…
«Պատժամիջոցները և նման սխալ քայլերը կարող են ստիպել պաշտոնական Բաքվին վերանայել իր արտաքին քաղաքականությունը և նախապատվությունը տալ միակողմանի ընտրությանը…Եվ դա լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին, որոնք մեծ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում…», -սպառնում է Ադրբեջանի կառավարության պաշտոնաթերթը…Միակողմանի ասելով,Բաքվում,իհարկե,ի նկատի ունեն Ռուսաստանին…
Ադրբեջանում սարսափելի զայրացած են վերջին շրջանում արևմտյան մամուլում տպագրվող հակաալիևյան հոդվածներից,որոնք բավական մանրամասն ներկայացնում են Բաքվի արտաքին քաղաքականության «նավթախավիարային” դիվանագիտությունը և հակաժողովրդավարական էությունը… Վերջին հոդվածը բրիտանական “The Guardian”-ում տարրական հիստերիա է առաջցրել Ալիևի աշխատակազմում…
Բաքվի կողմից Եվրոպայում և ԱՄՆ-ում կիրառվող կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և դրանք կիրառող եվրոպացի և ադրբեջանցի պաշտոնյաների “ջրի երես” դուրս գալը մեծ վտանգներ է պարունակում Բաքվի համար,որը կարող է զրկվել համապատասխան մեթոդներով ադրբեջանամետ որոշումների ընդունման հնարավորությունից. սկսած ԵԽԽՎ-ից վերջացրած առանձին երկրներով,որոնք կարող են ազերիներին դիտել որպես ոչ հուսալի «գործընկերներ”,որոնց դիլետատն աշխատանքի պատճառով «անկաշառ» և «արդար» որոշ եվրոպացի ադրբեջանասերեր կարող են խայտառակվել…Վառ օրնինակը՝Հունգարաիայի վարչապետ,հայտնի ֆաշիստ Վիկտոր Օրբանը,ով 2012 թ-ին,ինպես հիմա արդեն պարզ դարձավ,7 միլիոն դոլլարով վաճառել էր ադրբեջանցի վախկոտ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ապշերոնյան բռնապետին կամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը և Co,ով իր հարազատ Իսպանիայի համար այդքան բան չի արել,որքան Իլհամ Ալիևի…
Բաքվի այս հակաարևմտյան դեմարշը կայացավ ԱՄՆ-ից ստացած տեղեկություններից հետո…ԱՄՆ Սենատը որոշել է կրկին առանձին հոդվածով օգնություն տրամադրել Արցախին,ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը,իսկ սենատորներ Դեյվիդ Կրամերը և Ռիչարդ Դուրբինը առաջրկել են պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ,ովքեր իրենց լուման ունեն ադրբեջանական «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևի ձերբակալման գործում… Բաքվում Մեհման Ալիևի շուրջ բարձրացված աղմուկի մեջ մեղադրում են հայկական լոբբին և Ջորջ Սորոսին…Բաքվում մտածում են,որ իրենք ամենախելացին և ճարպիկն են և ոչ ոքի չգիտի,թե ինչ ֆաշիստական մեթոդներով է Ալիևների ընտանիքը ղեկավարում Ադրբեջանը…Միայ՞ն Սորոսն ու հայերն են շահագռգռված այն բացահայտելու մեջ… Բաքվում հայտնի լրագրողի են ձերբակալում,իսկ մեղավորը հայե՞րն են… Իրականում Բաքվին այդպես է ձեռնտու ներկայացնել…Ավելի հեշտ է սեփական հասարակությանը համոզել,որ Ադրբեջանի դժբախտությունների մեջ մեղավոր են հայերը՝ավելի թեժացնելով հայատյացությունը երկրում…
Ադրբեջանում բոլոր ընդդիմադիրներին անվանում են դավաճաններ և «հինգերրորդ շարասյուն» և երազում են կաշառքի միջոցով լռեցնել այդ ամենը բարձրաձայնողներին… Սակայն Բաքվի մոտ դա շատ վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում…
Ալիևի շանտաժները կարող են հակառակ էֆեկտն ունենալ… Նախ,Արևմուտքը չի սիրում,երբ նրան շանտաժում են… Երկրորդը,ինչպե՞ս է պատկերացնում Իլհամ բեյը այդ «գրկից գիրկ թռնելու » պահը…Մտածում է,որ ադրբեջանական նավթագազային ոլորտում բազմամիլիարդ ներդրումներ արած Արևմուտքը և ԱՄՆ-ն ձեռները ծալած նստելու և ունկնդրելու է Պուտինի և Ալիևի համատեղ հակաարևմտյան «սիրախաղը»…
Իսկ մենք պետք է շատ զգույշ լինենք…Իրավիճակը շատ նմանվում է 1920-21 թթ-ներին,երբ քաղաքակիրթ աշխարհ կոչվածի կողմից մերժված բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան այնպես իրար “սիրեցին”,որ ամենաշատը տուժեց հայ ժողովուրդը…Իսկ այժմ այդ դուետին միանում է նրանց բիճը՝Ադրբեջանը…Հենց դրանով էր բացատրվում ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի սրտաճմլիկ ալիևապաշտպան հայտարարությունը,ով գտնում է,որ վերջին շրջանում Բաքվին հասցեարգրված քննադատությունները Մոսկվային են ուղղված,քանի որ Բաքում ՌԴ-ի դաշնակիցն է…»:
Գագիկ Համբարյան