21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն եթե ֆորսմաժորներ չլինեն… (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, սակայն հավանականությունը, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի, մեծ է:

«Պայմանագիրը պատրաստ է, քաղաքական խնդիրներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ ամենայն հավանականությամբ ստորագրումը կլինի, եթե, իհարկե, ֆորսմաժորներ չլինեն:

Վերլուծաբան Թևան Պողոսյանն էլ գտնում է, որ եթե փաստաթուղթը չստորագրվի, ապա Հայաստանի նկատմամբ անվստահությունը կաճի: «Հայաստանն անլուրջ երկրի տպավորություն կթողնի»,-նկատեց նա:

Բացի այդ ոչինչ չի խանգարում այս ստորագրմանը, թեկուզև չմոռանանք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին դեպի մյուս քաղաքակրթություն գնալու որոշում ընդունվեց՝ ընտրվեց Մաքսային միությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ