23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանում երեխաներին սովորեցնում են օգտվել միայն Windows-ի նման համակարգերից»

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ինֆորմատիկա առարկայի դասավանդման խնդիրը միայն Հայաստանում չէ: «Դասագիրքն ինչպես էլ գրվի, արդեն գրելիս այն կարող է հնացած համարվել: Հեղինակը շանս չունի  լավ դասագիրք գրելու, որովհետև ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում: Ինչ ուզում ես արա, չես հասցնի, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչքան երկար է տևում գիրք տպագրելու գործընթացը: Մարդը ֆիզիկապես ունակ չէ դասագիրքը պահել այնպես, որ այն մնա արդիական: Հետևապես աշակերտը դասագրքում հանդիպում է այնպիսի բաների, որոնք արդեն գոյություն չունեն»,- այսօր ասուլիսին ասաց նա:

Փորձագետի կարծիքով՝ խնդիրն այն է, որ ինֆորմատիկայի դասագիրքն այժմեական վիճակում պահպանելը զգալիորեն ավելի բարդ է, քան մյուս առարկաների դասագրքերը: Նա նշեց, որ Հայաստանում երեխաներին սովորեցնում են օգտվել միայն Windows-ի նման վճարովի համակարգչային օպերացիոն համակարգերից, որը նրանց տվյալ համակարգից որոշակի կախվածության մեջ է դնում՝ սահմանափակելով ընտրության հնարավորությունը:

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ առավել արդյունավետ կլիներ տեսադասերի անցկացումը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ