Զոհրաբյանը ՛՛հաթաթա՛՛ է տալիս. ԲՀԿ-ն ավտոբուսով մարդ է բերում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/caruk_136750900_1384067775.jpg)
Ինչպես տեզեկանում է Henaran.am-ի թղթղակիցը, վաղ առավոտից Արարատի ընտրատեղամասերում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Ըստ ականատեսների՝ Նաիրա Զոհրաբյանը բոլոր տեղամասերում փորձում է պռովոկացիայի ենթարկել հանձնաժողովի անդամներին՝ ՛՛հաթաթա՛՛ տալով և ասելով, որ արդար քվեարկություն ապահովեն:
Նշենք նաև, որ ահազանգերի համաձայն՝ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանի նախընտրական շտաբը ավտոբուսներով մարդիկ է բերում քվեարկության: Ինչպես Henaran.am-ի թղթակցին պատմեց մի ընտրող, նրա հարևանին հորդորել են ԲՀԿ-ի օգտին քվեարկելոց հետո մտնել հարևան Դավալու գյուղը և ստանալ համապատասխան գումարը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:
Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը: Երկու կուսակցություններն էլ նախապես հայտարարել են, որ տեսախցիկներով նկարահանելու են քվեարկության ընթացքը: