«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/
«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:
Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում է միավորում.«Միավորվելու անհրաժեշտությունը հասկանալով, ԱԺ ընտրությունների նախաշեմին դիմեցի ընդդիմադիր և իշխանական ուժերին: Արձագանք չեղավ…»,-նշում է Գագիկ Սարուխանյանը:
Նա փաստում է, որ ժողովրդավարական հասարակություն ստեղծվում է միայն ընտրություննեի ճանապարհով, որը Հայաստանում շարունակ խեղվում է:
Սարուխանյանի խոսքով հայ ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է` քնած են.«5 հազար դրամով ծախվում են, դա էլ թմրանյութ է»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:
Մանրամասները` տեսանյութում: