Թուրքիայում հայկական թեմատիկայով ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Թուրքական «Yenisafak» լրատվական կայքը հայտնում է, որ ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին» (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.):
Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմում նկարահանվել են նաև Նիհան Թարհանը, Մինե Թյուֆեքչիօղլուն, Մելդա Արատը, Ադնան Էրդողանը և Իբրահիմ Գյունդողանը: Ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը:
Ըստ ֆիլմ սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են իրար, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը և Մերթի ընտանիքը դեմ են լինում նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են լինում պայքարել բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: