ԵԱՀԿ ՄԽ-ն խրախուսում է Ադրբեջանին. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վստահ է ՝ խոսակցություններ այն մասին, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվել է ռուսական կողմի ճնշումների պատճառով, բոլորովին իրականությանը չեն համապատասխանում:
«Խնդիրը կայանում է սրանում. արդյո՞ք ունենք այս պնդումները հաստատող փաստարկներ: Մասնավոր կարծիք են նաև այն խոսակցությունները, որ Հայաստանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցել, քանի որ դրանց մասնակցում էր Ադրբեջանը»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Վերջինս շեշտեց՝ ասեկոսենենրը լսելուց առաջ հարկավոր է հիշել՝ այս մասին պաշտոնական հայտարարություն է արել Պաշտպանության նախարարությունը: Այն, բնականաբար, ավելի հավաստի է, քան կուլիսային այս կամ այն խոսակցությունները և կարծիքները:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպմանը՝ քաղաքագետը շեշտեց՝ այդ հանդիպումից առաջ չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ և կարծել, թե տվյալ հանդիպումից հետո Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից լուրջ առաջընթաց կգրանցվի:
Քաղաքագետը շեշտեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հասցեական գնահատականներ չի տալիս, հստակ չի նշում՝ ո՛ր կողմն է սադրանքների գնում, իսկ դրա արդյունքում ստացվում է այնպես, որ ՄԽ-ն, փաստորեն, այդ քայլով խրախուսում է ագրեսորին: