Հենոն բողոքի նոտա է հղում
Օգտատերերը շարունակում են մեկնաբանելՀայաստանի հավաքականի պարտության պատճառները: Հիշեցնենք, երեկ մերոնք խոշոր հաշվով` 1:4, պարտություն կրեցին Դանիայի հավաքականից: Մենուա Մեհրաբյանն այս առնչությամբ գրում է.
«Մինչեւ խաղը վերլուծելը, մի բան ասեմ։ Վերջերս շատ եմ ուսումնասիրել պատճառները, թե ինչով է պայմանավորված Հենոյի վատ խաղը։ Տարբեր կողմերից վերլուծել եմ ու հանգել հետեւյալին։ Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա։ Հենոն յուրատեսակ բողոքի նոտա է հղում համապատասխան կառույցին։ Բայց, քանի որ դժգոհությունը բացեիբաց արտահայտելու դեպքում հնարավոր է հավաքականից այլեւս հրավեր չստանա, ինչը ծանր հարված կլինի Անգլիայում աշխատանքային վիզայի գործողությանը, ուստի Հենոն խաղադաշտում իր խամրած խաղով է արտահայտում այն դժգոհությունը, որը բոլորիս մոտ կա։ ՊՌԱԴԱԼԺԵՆԻԵ ՍԼԵԴՈՒԵՏ»։