«Չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով կարելի է փոխել ղարաբաղյան կոնֆլիկտի իրադրությունը»
«Ես չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով՝ յուրաքանչյուր տեսակի, կարելի է փոխել այսօրվա դրությամբ ղարաբաղյան կոնֆլիկտի իրադրությունը: Արդեն մի քանի տարի է, որ նման հանդիպումներ են լինում, սակայն կոնֆլիկտի դադարեցման կամ լուծման մասին խոսք չկա, փորձում են ուղղակի հանդարտեցնել լարվածությունը, ինչը ևս այդքան էլ չի հաջողվում: Այս հանդիպումը ևս նման կերպ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են, որ առաջիկայում նախագահների մակարդակով հանդիպում էլ լինի:
Ինչ վերաբերում է Henaran.am-ի հարցին, թե երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումներին ինչ կհաջորդի, Իսկանդարյանը պատասխանեց, որ հոգևոր առաջնորդները ևս ժամանակ առ ժամանակ հանդիպում են ու փորձում են իրադրությունը հանդարտեցնել, սակայն կոնֆլիկտը քաղաքական է: «Եվ ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարող են լինել»: