25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է կորցրել Թուրքիան ԵՏՄ-ում

Թուրքիան չի մտնելու Եվրասիական տնտեսական միություն, դա դիվանագիտական հնարք է. կարծում է Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը: «Սրանք ընդամենը խոսակցությունն են, 70 տարվա ամուր հարաբերություններ կան Եվրոպայի հետ, իսկ Եվրասիական միությունն ընդամենը մի քանի տարի է գործում: Ո՞րն է ավելի արժեքավոր՝ հաշվի առնելով նաև, որ թուրքական ներդրումները Եվրոպայում են, եվրոպականը՝ Թուրքիայում: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնտեղ կա ռազամակայան, ինչը ևս շատ կարևոր հանգամանք է: Բացի այդ Թուրքիան մուտք է դեպի Սև ծով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արեգ Գալստյանը նշեց, որ Թուրքիան չի ցանկանում լինել Ռուսաստանի հետ մի միությունում, այլ ցանկանում է օգտագործել Ռուսաստանը: «Եթե նրանք հասկանում են, որ որոշակի դիվանագիտական քաղցր հայտարարություններ անելով ինչ-որ բան կշահեն, կստանան Մոսկվայից, նրանք դա կանեն: Ժամանակին ասում էին, որ խորհրդային միություն էլ ենք ուզում մտնել, արդյունքում գումարներ ստացան, բայց արեցին այն, ինչ իրենց ձեռնտու է: Այն ժամանակից ոչինչ չի փոխվել, նրանք անում են այն ամենը, ինչն իրենց ազգային հետաքրքրության շրջանակներում է»,-հավելեց նա:

Եվ այս առումով, ինչպես Արեգ Գալստյանն է ասում, Թուրքիայից միայն օրինակ է պետք վերցնել: Բացի այդ Թուրքիան ԵՏՄ-ի ներսում շատ լավ գործընկեր ու լոբբիստ ունի՝ ի դեմս Ղազախստանի: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ հենց Ղազախստանի կողմից առաջարկ եղավ, որ Թուրքիան ընդգրկվի ԵՏՄ-ի ներսում: «Ղազախստանն ու Հայաստանը միևնույն տնտեսական միությունում են, բայց Հայաստանի նախագահը, չեմ հիշում, վերջին անգամ երբ է պաշտոնական այցով եղել Ղազախստանում կամ Ղազախստանի նախագահը՝ Հայաստանում: Իսկ Էրդողանի հետ Նազարբաևը պարբերաբար հանդիպում է: Եվ ինչո՞ւ է պետք Թուրքիային լինել ԵՏՄ-ում, եթե ինքն արդեն ունի իր շահերի պաշտպանն այնտեղ:

Ռուսաստանն էլ է հասկանում, որ Թուրքիայի մուտքը ԵՏՄ իր իսկ շահերից էլ չի բխում, քանի որ այդ դեպքում վերոնշյալ երկու երկրները մեծ ազդեցություն կունենան: Իհարկե, Թուրքիան ի տարբերություն Հայաստանի՝ կարող է ինչ-որ բաներ առաջարկել, բայց ամեն դեպքում Թուրքիային Եվրոպան է պետք: Իհարկե, հիմա նրանք «կռված են», սակայն խնդիրները կհարթվեն: Իսկ եթե Թուրքիան մտնի ԵՏՄ, Հայաստանն անպայման պիտի հեռանա այդ կառույցից, քանի որ դա նրա վերջը կլինի»,-եզրափակեց Արեգ Գալստյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ