21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատրիսիա Կաասը խոստովանել է, թե ինչու չի ցանկանում երեխա որդեգրել

Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասը վերջերս դարձել է թոք-շոուներից մեկի հյուրը, որտեղ խոսել է մինչ այժմ իր` մայր չդառնալու մասին:

Դեռ ավելի վաղ իր ինքնակենսագրական “Իմ ձայնի ստվերը” գրքում Կաասը սոնսացիոն խոստովանություն էր արել` նշելով, որ ունակ չէ երեխա ունենալ եւ դա ընդունել է իբրեւ ճակատագրի ապտակ:   

Այս անգամ թոք շոուի ընթացքում երգչուհին խոսել է այն մասին, թե ինչու չի ցանկանում երեխա որդեգրել: Նա խոստովանել է, որ պատրաստ չէ նման քայլ անել:

“Ես երբեք լրջորեն չեմ մտածել որդեգրման մասին: Ես չէի ցանկանա երեխա որդեգրել, եթե կողքիս տղամարդ չկա: Ես այդքան ուժ չունեմ: Ես երեխային շատ սեր կարող էի տալ, բայց ահա ժամանակ` ոչ: Բացի այդ` ես դեռ կյանքը լիարժեք չեմ վայելել: Գուցե իմ ասածներն էգոիստություն թվան, բայց դա այդպես է”,- նշել է երգչուհին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ