Մխիթարյանի նվերը
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի իր անվան մարզաշապիկը նվիրել է HTB հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան հայազգի Նոբել Առուստամյանին: Վերջինս էլ սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին՝ նշելով, որ Մխիթարյանի անվան մարզաշապիկը հիմա ամենատարածվածն է Դորտմունդում եւ ուրախ է, որ անձամբ Մխիթարյանի կողմից իրեն նույնպես բաժին է հասել այդ մարզաշապիկներից մեկը: