17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Քինգ դելյուքսը”` Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ “Քինգ դելյուքս”-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի: Ներկայացնում ենք “Քինգ դելյուքս”-ի հայտարարությունը:

Առաջին անգամ չէ, որ “Քինգ դելյուքս” ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են եւ որպես կանոն  դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից:

Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բրետավորներ տեղափոխելու մասով՝ դուրս էր տրամաբանությունից ու   չէր   կարող  անպատասխան  մնալ: Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթեւ անել:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ “Քինգ դելյուքս”-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է եւ ընկերության ավտոբուսների երթեւեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ