22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Որ վնասվածքն ով է հասցրել, պետք է հետաքննությունը պարզի. Փաշինյան

‘’Ես հիմա գալիս եմ ԱԺ ընդհանուր բաժնից, որտեղ քիչ առաջ գրություն հասցեագրեցի ՀՀ ՀՔԾ պետին, և ակնկալելով, որ ՀՔԾ-ն օրենքով սահմանված կարգով քննություն կիրականացնի տվյալ հայտարարության շուրջ’’,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հահյտնեց, որ երեկ այցելել է ձերբակալվածների պահման վայր և հանդիպել ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր ձերբակալվածների հետ: Շանթ Հարությունյանի մոտ վնասվածքներ են եղել:

‘’Շանթ Հարությունյանն ասաց, որ իր մոտ վնասվածքներ կան, թե կոնկրետ որ վնասվածքն ով է հասցրել, ինչ հանգամանքներում, բոլոր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը, հետաքննությունը, հարցաքննությունը’’,-պահանջում է պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ