Հրաչյա Հարությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի. Հրապարակ

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին թերթին հայտնել է նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխատանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի: Առավոտ ժամը 8-ին պետք է գնա աշխատանքի, իրիկունը 7-ին՝ հետ գնա»: Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողքին գտնվող շենք են տեղափոխել Հրաչյային, որտեղ բաց ռեժիմում գտնվող բանտարկյալներն են: «Հիմա ես վաղը առավոտ գնում եմ իր մոտ, փաստաթղթերը վերցնեմ, որ կազմակերպեմ, իրեն աշխատանքի ընդունեմ, որ հրամանը տանի տա հիմնարկությանը, ասի՝ ես աշխատում եմ, որ իրեն բաց թողնեն»,- ավելացրել է Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: