14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում. ՊՆ

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը:

Վիգեն Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վարժարանի կարգախոսը` «Ճանապարհ դեպի բարձունք»:

«Ավագ դպրոցն աշակերտների համար կդառնա տուն, որտեղ նրանք երեք տարիների ընթացքում` 10, 11, 12 դասարանների ընթացքում կպատրաստվեն ռազմական կրթության լավագույն ակադեմիական ծրագրերով: Հույս ունենք, որ նրանց մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը որպես հիմնական մասնագիտություն»,-լրագրողներին ասաց նա:

Վերջինս հայտնել է,  որ վարժարանը նախատեսված է տղաների համար, սակայն կանանց մեջ մեծ հետաքրքրություն կա դեպի զինվորական մասնագիտությունը:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակմանը, թե Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է  պաշտոնից կոռուպցիոն պատմությունների մեջ խառնված լինելու պատճառով, նախարարն ասաց. «Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում, մենք զբաղվում ենք մեր աշխատանքի կազմակերպմամբ: Ես կայացրել եմ որոշում, որը գտնում եմ, որ նպատակահարմար է մեր արդյունավետության բարձրացման տեսակետից: Կամավոր Խաչատրյանը երկար տարիների ծառայության վաստակ ունի եւ նա դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու եւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ես այդ դիմումը բավարարել եմ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ