24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր. Իրավունք

Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձել է իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:

«Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել, թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետև բոլոր ուսու­ցիչներին փորձում ենք աշխատանք առա­ջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժար­վեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն՝ սա գործընթաց է, որը մինչև սեպտեմբերի 10-ը կկարգավորենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի՝ սկսելով Երևան քաղաքից»,-ասել  է նախարարը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ