27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ պատճառ չունենք»

Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին:

«Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Նա ասել է նաև, թե որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- հարց է տվել Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ