23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՌԴ Պետդումայի անդամը չբացառեց աբխազական երկաթգծի վերականգնումը

”Վրաց-աբխազական երկաթգծի վերականգնման աշխատանքները սկսելու համար տեխնիկական բոլոր հնարավորություններն առկա են”,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի Պետդումայի անդամ Դանիլ Վոլկովը:

”Կարծում եմ` պետք է սպասենք առավել կշռադատված քննարկումների այս հարցի շուրջ, այդ իսկ պատճառով հիմա դեռ կտրուկ մեկնաբանություններ անել պետք չէ, կարծում եմ՝ մենք նաև նիստ կունենանք դեռ, որտեղ կքննարկենք այդ հարցը, այդ իսկ պատճառով չէի ցանկանա, որ սա դառնա ինչ-որ ջրբաժան կամ իրավիճակը սրացնի”,-նշեց նա` հավելելով, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը հիմնականում տրանսպորտի հարցին էր նվիրված:

”Հիմնական հարցը երկաթուղային հաղորդակցության վերականգնման քաղաքական որոշման բացակայությունն է, տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, սակագների իջեցման շրջանակներում են քննարկվել հարցերը, ռուսական կողմից մի քանի առաջարկ հնչեց՝ այս ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Մենք ունենք երկաթգծային ուժեր, որոնք պատրաստ են անցնելու գործի, քաղաքական որոշումից հետո հնարավոր է 2014 թվականի գարնանը հարցը նորից մտնի օրակարգ եւ լուծում ստանա”,-եզրափակեց Դ. Վոլկովը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ