27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե պահանջում եք արդար դատաքննություն, դատական նիստերը թատերաբեմի մի վերածեք

Իրավունքի տեսությանը հայտնի է, որ սուբյեկտի իրավունքները և պարտականությունները կազմում են իրավազորության բովանդակությունը: Եթե սուբյեկտը օժտված է որոշակի իրավունքով, դրան հաջորդում է հանդիպակաց պարտականություն: 
Օրինակ. իրավունք ես ձեռք բերել վարելու տրանսպորտային միջոց, պարտավոր ես պահպանել երթևեկության կանոնները: 
Եթե ինքնդ քեզ իրավունք ես վերապահում զավթելու, ոչնչացնելու պետական օբյեկտներ, կյանքից զրկելու պետական ծառայողներին, այստեղ խախտվում է իրավազորության ամբողջ բովանդակությունը: Քանի որ դու օրենքից դուրս ես, իրավազորության ամբողջ ծավալն անցնում է պետությանը. պետական ուժային մարմինը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է չեզոքացնելու պետության հիմքերը խարխլող ցանկացած արկածախնդիր քայլ: 
Իրավախախտին մնում է այս դաշտում միայն մեկ իրավունք. ոչ թե ինքնադատաստանի ենթարկվել, այլ դատաքննությամբ որոշել նրանց ճակատագիրը և դրա հետ միասին հանդիպակաց պարտականություն. դատական նիստերը չվերածել շոույի կամ թատերական բեմականացման:

Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ