01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից. Առավոտ

«ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը՝ նշել է, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։

«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է  շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է  Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։ Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց»,- ասել է  Մելիքյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ