23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ամերիկացի համանախագահը ԼՂ խնդրի լուծման հնարավորություն է տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերի­կացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է “Հայկական ժամանակի”-ի մի քանի հարցերին:

Պարոն Ուորլիք, նախօրեին Բաքվում Trend գործակալությանը տված հարցազ­րույցում հայտնել էիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավո­րություն եք տեսնում: Կոնկրետ ի՞նչ հնարավորության մասին է խոսքը:

Իհարկե դա կապված Է նախագահնե­րից եւ երկու երկրների հասարակությունից: Մենք հուսով ենք, որ երկրների կառավա­րության եւ հասարակության միջեւ կա քա­ղաքական կամք’ բազմակողմանի բանակցությունների ուղի գտնելու, ինչը կբերի խնդրի տեւական կարգավորման: Սա Է հիմ­նական պատճառը, որ մենք հույս ենք հայ­տնում, որ նախագահները շուտով կկարո­ղանան հանդիպել: Հուսով ենք, որ նախա­գահները կհանդիպեն այս տարի: Մենք մի­ասին ենք աշխատում կազմակերպել այս հանդիպումը:

Տեղեկություններ կան, որ ռուսական կողմը հակամարտության լուծման հարցը ուզում է իր ձեոքը վերցնել, բայց ԱՄՆ-ն դրան չի համաձայնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:

ԱՄՆ-ն պատրաստվում Է շարունակել աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, բայց եթե կա որեւէ հիմնավոր դեր, որ ԱՄՆ-ն կարող է ունենալ հակամարտության լուծ­ման համար, մենք կպատրաստվենք, որ­պեսզի օգտակար լինենք:

Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է սպառազինությունների մրցա­վազք եւ սկսել է ավելի ակտիվորեն խոսվել պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Այս համատեքստում ինչպիսի՞ քայ­լեր է ձեռնարկում Մինսկի խումբը հնարավոր պատերազմից խուսափելու համար:

Պատերազմի հնարավոր արդյունքն ահավոր կլինի երկու երկրների մարդկանց համար, եւ այդ իսկ պատճառով մենք աշ­խատում ենք, որ գտնենք տեւական խաղա­ղություն, եւ Մինսկի խումը ցանկանում է նպաստել դրան: Մենք հուսով ենք, որ Հա­յաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո դարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար առաջխաղացման պատուհան կբացվի: Հու­սով ենք, որ մենք կկարողանանք առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի շրջանակներում, եւ Մինսկի խումբը ուզում է նպաստել դրան: Հուսով ենք, որ նա­խագահները կհամաձայնեն հանդիպել մինչ տարեվերջ, եւ մենք ջանք չենք խնայում դա կազմակերպելու համար:

Աղբյուր` “Հայկական ժամանակ”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ